Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ ընդհանուր թշնամի՝ երկուսի համար

Քաղաքականություն
75e0173f2420dde76d0d39ca7c07a8f4

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը ՀՀ հետընտրական իրավիճակը համարում է վստահության ճգնաժամ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար ու կարծում է, որ ընդիմությունը կանգնած է մի քանի մարտահրավերների առջեւ:

Առաջին մարտահրավերը` մղումը ամրապնդելն է ու նախաձեռնությունը չկորցնելը, իսկ երկրորդը` ներկայացնել հստակ ռազմավարություն եւ հստակ նպատակներ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես իրենից առաջ Լեւոն Տեր- Պետրոսյանն էր, հանդես է գալիս որպես փոփոխության միջնորդ` բացելով եւ ստիպելով այդ փակ քաղաքական համակարգը բացվել»,-ասում է քաղաքագետը:

Նա «քաղաքական ուրվական» է անվանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ակտիվություն չի դրսեւորում Հայաստանի ընտրական, քաղաքական գործընթացներում եւ «քաղաքական դիակ» է համարում ԲՀԿ կուսակցությանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին` Կիրակոսյանը նշեց, որ իր երկրորդ կառավարման շրջանում նա դարձել է վերջին մոհիկանը եւ Ղարաբաղյան էլիտայի վերջին ներկայացուցիչը քաղաքականության մեջ:

Սակայն, ըստ նրա, ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը կանգնած են հստակ ռազմավարություն ներկայացնելու մարտահրավերի առջեւ. երկուսն էլ ունեն մեկ ընդհանուր թշնամի` օլիգարխները: