Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Այվազյանը տարրական կուլտուրա չի տեսնում

Քաղաքականություն
f9c767b7789070a16f7a34bf439eac18

«Հայաստանում կա հասարակության մի հատված,որը տեսնում է,որ Հանրապետական կուսակցության և պետության մեջ տեղի է ունենում սերտաճում և փորձում է պայքարել»,-անդրադառնալով հետընտրական գործընթացներին «Հայելի» ակումբում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Նա վստահ է,որ այս իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանիը կարող է երկիրը ճգնաժամից դուրս բերել:

«Րաֆֆի Հովհաննիսյանը ռեսուրսներ չունի,այդ պատճառով է սկսել երկխոսությունների գնալ: Եթե ես ընդդիմություն լինեի,իմ միակ պահանջը կլիներ իշխանությունը հանձնելը, այլ քայլերը ես համարում եմ անլուրջ»,-պարզաբանում է Ստեփան Դանիելյանը:

Պարոն Դանիելյանը ճգնաժամից դուրս գալու համար առաջարկում է այլընտրանքային իշխանություն։

Իսկ ահա ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը համոզված է,որ մեր երկրում ճգնաժամ չկա,ավելի ճիշտ՝ կա, բայց ընդդիմության ներսում:

«Ժողովուրդը միավորվեց,բայց ըննդիմադիր դաշտը չմիավորվեց»,-վստահեցնում է պարոն Այվազյանը:

«Ամբողջ աշխարհը շնորհավորեց մեզ ընտրություններից հետո,իսկ ընդդիմությունը անգամ տարրական կուլտուրայից ելնելով չշնորհավորեց»,-վրդդոված ավելացրեց Վարդան Այվազյանը: