Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան անելիք ուներ դեռ....

Քաղաքականություն
bd9bdb3e20e1c796e21ccf6c2173987a

«Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում: Բայց աշխարհի ոչ մի ժողովուրդ նաեւ չի ատում իր հաղթանակած պատերազմը: Այս համաժողովրդական ատելությունը հղի է նոր պատերազմների եւ կործանման վտանգով: Մենք մեր ժողովրդին հնարավորություն չտվեցինք գնահատել անգամ իր հաղթանակած պատերազմը: Արդյունքում հասել ենք արդեն սիմվոլների ոչնչացմանը. Մայիսի 28-ը դաշնակներինն է` չենք տոնում, սեպտեմբերի 21-ը ՀՀՇ-ինն է` չենք տոնում, Սահմանադրությունը Լեւոնինն է` մերը չէ՚,- դեռ 1999թ.ին, ՀՀԿ 5-րդ արտահերթ համագումարում իր մտահոգություններն էր արտահայտում Վազգեն Սարգսյանը:

Նա այդ օրը, կարծես զգալով, որ առանցքային, հիմնարար ելույթի հնարավորություն այդպիսի լսարանի առջեւ այլեւս չի ունենալու, շատ հարցերի մասին խոսեց։

«Ոչ մի ընտրություն չարժի, որ դրա շուրջ ժողովուրդը պառակտվի, առավել եւս՝ թշնամանա,- հաշտության կոչ արեց Վազգեն Սարգսյանն ու հավելեց,-Մենք ոչ մի անգամ ընտրություն չենք արել՚:

Թեեւ նրա կերպարը երբեք միանշանակ չի ընկալվել հայ հասարակության կողմից, սակայն Վազգեն Սարգսյանի դերը հայոց նորանկախ պետության պատմության մեջ դեռ կարժեւորվի: Մի բան հստակ է. Վազգեն Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց բանակ, որն այսօր պաշտպանում է մեր երկիրը. ՙԵս համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության եւ պաշտպանության հիմքն է։ Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը եւ հակառակը՚։

Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 54 տարեկան: Նա սիրում էր իր երկիրը, ինչպես գրող Ալվարդ Պետրոսյանն է ասել, սիրում էր երեխայի նման: ՙԻր ամեն ինչի մեջ մանկություն կար, մաքրություն, հավատ, որովհետեւ երեխաները հավատում են իրենց արածին: Եթե չհավատար, մենք այսօր տարածաշրջանի ամենակենսունակ, ամենահզոր, կազմակերպված բանակը չէինք ունենա, իսկ սկսեց ինքը՚:
Այդպես նա սիրում էր իր հողն ու բնությունը, ու վստահ էր, որ վաղը մերն է լինելու:

«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ, անկախություն բառն արտասանելիս չկա ոգևորություն։ Դա ցավալի է, բայց փաստ է։ Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները»,-ասում էր նա

Որքան անելիք ուներ դեռ Վազգեն Սարգսյանը,ով 1999թ դարձավ ահաբեկչության զոհ։