Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաքները շարունակվելու են (տեսանյութ)

Քաղաքականություն
5ffd670d694d0209af3c9fd0185dc50c

ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու անմիջապես հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։

«Մեր դիմումը ընդունեցին, քննարկումը կլինի տասնօրյա ժամկետում, բանավոր ընթացակարգով: Մենք գտնում ենք, որ իրավական հիմքեր առկա են, մնացածը ինչպես դատարանը որոշի: Բազմաթիվ խախտումներ կան՝ սկսած ընտրակեղծիքներից, բոլորը իրավական հիմնավորումներով»,-ասաց իրավաբան Կարեն Մեժլումյանը:

«Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ քանի որ կան բոլոր իրավական հիմքերը՝ ՍԴ դիմելը քաղաքական ճանապարհին զուգորդվող ուղի է:

«Սա չի փոխարինում քաղաքաղական պայքարին, բայց սա նաեւ հնարավորություն է, շանս է Սահմանադրական դատարանի համար որպես ինստիտուտի կայանալու եւ նաեւ դատարանի անդամների համար, որպեսզի մաքրեն իրենց վրայից նախորդ անգամների լեգիտիմացումը կեղծված ընտրությունների, որը իրենց վրա մինչեւ օրս մնացել է»,-ասում է Խուրշուդյանը եւ հավելում, որ անկախ ՍԴ դիմելուց, հանրահավաքները շարունակվելու են:

ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը այսօր եւս ներկայացրել է դիմում Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքների վիճարկելու պահանջով:
Ըստ նրա՝ հայցի համար հիմք է հանդիսացել Սերժ Սարգսյանի՝ Սերժ Թանկյանին ուղղված նամակը։

«Ներկայացրեցի այն հիմքով, որ Սերժ Սարգսյանը հրապարակային հայտնել է, որ ինքն է կազմակերպել ընտրությունները: Ընտրական օրենսգրքի 34 հոդվածին, եթե ծանոթ եք, կիմանաք, որ երկրում ընտրությունները կազմակերպում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը, ոչ թե Սերժ Սարգսյանը»,-ասաց Ղուկասյանը: