Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու դիմում՝ անվավեր ճանաչելու պահանջով

Քաղաքականություն
a3230b9eb6599c95a8687066e9a1c335

Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների արդյունքները ,«Ժառանգություն» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կվիճարկի Սահմանադրական դատարանում;

«Այս հայցով պահանջում ենք վավեր ճանաչել ժողովրդի ձայնը»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը:

Ըստ նրա ներկայացուցիչների՝ 16 էջից բաղկացած դիմումում կան բոլոր իրավական հիմքերը` ԿԸՀ-ի որոշումը չեղյալ ճանաչելու համար:
ՍԴ-ն դիմումի նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո:

Ի դեպ,այսօր ՍԴ դիմեց նաեւ ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նա նույնպես պահանջում Է անվավեր ճանաչել փետրվարի 18-ի նախագահի ընտորթւյունների արդյուքնենրը;