Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիտորդները դեռ հետեւում են

Քաղաքականություն
1fa18b3334857446584f9de86c97552c

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է իր հերթական միջանկյալ զեկույցը՝ փետրվարի 18-ի Նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների վերաբերյալ՝ փետրվարի 19-26-ը ընկած ժամանակահատվածում։

Այն անդրադառնում է ընտրությունների արդյունքները չճանաչող Րաֆֆի Հովհաննիսյանի խաղաղ հավաքներին, հետընտրական մարզային այցերին, նրան սատարող ուժերին։

«Այն տեղամասերում, որտեղ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, ավելի շատ ձայն է ստացել Սերժ Սարգսյանը: 1988 ընտրատեղամասերից 1746-ն ունեցել են 300-ից ավելի գրանցված ընտրողներ: Դրանցից 144-ում մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, ինչն անհավանական բարձր է թվում: Ընտրատեղամասերից 115-ում գործող նախագահը ստացել է ավելի քան 80 տոկոս ձայն: 303-ից 198 տեղամասերում, որտեղ մասնակցությունը կազմել է 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասերում մասնակցությունը կազմել է 50 տոկոսից ցածր, որոնցից Սարգսյանը 50 տոկոսից ավելի քվե ստացել է 40 տեղամասերում, իսկ Հովհաննիսյանը` 155 տեղամասերում»,- ասված է զեկույցում:

 

Ինչպես հայտնում է առաքելության մամլո ծառայությունը, զեկույցի հայերեն տարբերակը կհրապարակվի երկուշաբթի։

Իսկ անգլերենին կարող եք ծանոթանալ այստեղ