Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն ավելի շա՞տ է քվեարկել Րաֆֆիին, քան ՀԱԿ-ը

Քաղաքականություն
9c56541fa6872c2256b3b39a47bfd63b

2008-ի նախագահական ընտրություններից հետո եւ այսօրվա հասարակական լարման, ցույցերի հիմքում նույնն է դրված` իշխանափոխության հարցը,- կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը:

Ըստ նրա` դրդապատճառները նույնն են, սակայն տարբերություններ կան հոգեբանական, սոցիալական, քաղաքական առումով:

«Նախ անցած 2008-ի ընտրություններում լիդերները՝ եւ իշխանության, եւ ընդդիմության ավելի ագրեսիվ էին տրամադրված: Այսօր էլ նույն նպատակն է դրված ուժ հավաքելու, բայց ավելի խաղաղ ճանապարհով եւ աստիճանաբար,-ասում է Խուդոյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նույնպես փաստում է, որ 2008-ի եւ այս տարվա նախագահական հետընտրական պրոցեսների տարբերությունը այն է, որ 2008-ին «ղեկավարը հենվում էր արմատական ընդդիմության վրա»։

«Դա արմատական էր, մերժողական, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կամա, ակամա դարձավ ընդդիմադիր դաշտի խորհրդանիշը` լինելով չափավոր եւ մի քիչ իշխանամետ քաղաքական գործիչ»,-ասում է Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգի ասելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ՀԱԿ-ից տրված ձայները կազմել են 6.5 տոկոս, ԲՀԿ-ից` 5.1 տոկոսը, «Ժառանգություւնից»՝ 23 տոկոս, ՀՅԴ-ից` 6 տոկոս, իսկ ՀՀԿ-ից` 10 տոկոս:

«Այսինքն՝ այն զանգվածը, որն իր հետեւից է գնում, արմատական ընդդիմության շատ փոքր հատված է կազմում, ավելի շատ չեզոք, տատանվող մասն է»,-նշում է Ադիբեկյանը: