Ռ. Հակոբյան. Ումի՞ց հրաժարական պահանջենք (տեսանյութ)
Ինչո՞ւ իր հանրահավաքներում Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը
«Պահանջելու հարց չկա, որովհետեւ ժողովուրդն արդեն պահանջել է»,-ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Մամուլն արդեն հրապարակել է, որ հանրահավաքներում ժողովուրդը բղավում է «Սերժիկ, հեռացիր», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը կանխում է ժողովրդի կոչերը։ Ռուբեն Հակոբյանն ավելացնում է՝ Նոր Հաճընում փորձել են այրել են Սերժ Սարգսյանի նկարը, Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ է կանխել այդ։
«Հրաժարական պահանջում են նրանից, ով որ նախագահ է եւ ում նախագահությունն ընդունված է»,- ասում է նա։
Ռուբեն Հակոբյանը շահարկում է համարում տարածված տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանափոխություն չի ուզում։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նույնպես վերապահում ունի «Սերժիկ, հեռացիր» կարգախոսի հանդեպ. «Հանցագործներին չեն ասում հեռացիր, հանցագործներին հետապնդում են»։
Ի դեպ պարոն Հակոբյանն ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ անգամ կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ։
«Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանն այսօր Ազգային Ժողովում տեղեկացրեց, որ երեկվա խորհրդի նիստում «Ժառանգության» եւ Հանրապետականի առաջնորդների նոր հանդիպման հնարավորության մասին որեւէ հարց չի քննարկվել։