«Սև էջը գրեց Ռոբերտ Քոչարյանը» (տեսանյութ)
«Մարտի մեկի հիմնական սև էջը գրեց Ռոբերտ Քոչարյանը»,- համոզված է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։
2008թ. մարտի մեկի ողբերգական իրադարձությունների մեղավորները մինչ օրս բացահայտված չեն, քանի որ, ըստ Պետրոս Մակեյանի, իշխանությունները քաղաքական կամք չունեն։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը վստահ է, որ ո՛չ մարտի 1-ի, ո՛չ հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքները չեն բացայայտվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը «գործող ռեժիմի ձեռքում է»։
«Մեր երկրում իրավական հարցերը լուծվում եմ քաղաքական պարվերով՝ կա պատրվեր, որ պետք է բացահայտել, ուրեմն կբացահայտեն։ Եթե պատվեր կա, որ չպետք է բացահայտվի, ուրեմն՝ չի բացահայտվի»,- կարծում է պարոն Մակեյանը։
Պետրոս Մակեյանը, հետընտրական ներկայիս իրավիճակն ու հասարակության ակտիվությունը, համեմատելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի հետ, ասում է, որ նոր Մարտի մեկ այսօր հնարավոր է միայն տեսականորեն. «Իշխանությունները հասկանում են, որ դեռ մեկը չմարսած՝ երկրորդ քայլ անելն իրենց համար ինքնաոչնչացման որոշում կլինի։ Գործնականում այդ հնարավոր չէ»։
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին միանալուն, «Ժողովրդավարական հայրենքի» կուսակցությունը ողջունում է «Ժառանգության» առաջնորդի պայքարը ժողովրդի հետ և հայտնում է իր աջակցությունն ու մասնակցությունը։