Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեխակներ ՝ զոհերի հիշատակին

Քաղաքականություն
d32930d747ed52618d2a7a96deea90a2

Ազատության հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանը ՝տիկնոջ, որդու, «Ժառանգություն» կուսակցության անդամների, մտավորականների, շարքային քաղաքացիների հետ լուռ երթով շարժվեց դեպի Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելու 2008թ. մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը։

Րաֆֆի Հովհաննիսյանը խոնարհվելուց և կարմիր ու սպիտակ մեխակները դնելուց հետո, լուռ հեռացավ արձանի մոտից։
Իրենց հարգանքի տուրք էին մատուցել նաև ՀՅԴ ներկայացուցիչները, դրա մասին վկայում էր այն ծաղկեպսակը, որը տեղադրված էր Մյասնիկյանի արձանի դիմաց։

Երթի մասնակիցները հերթով իրենց ծաղիկներն էին դնում կարմիր և սպիտակ մեխակները, մի պահ կանգ առնում, աղոթում, խաչակնքում և հեռանում։