Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական պատգամավորը վիրավորվել էր

Քաղաքականություն
69bff10b47bfc22a1b77da187827ab15

«Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյական իրավունք չունի կասկածի տակ դնելու մեր ընտրությունների արդյունքները: Բոլորս էլ գիտենք, որ այդ 37 տոկոս ձայնը միշտ էլ լինելու է, քանի դեռ մեր տնտեսության վիճակը չի փոխվել»,-համոզված է Աժ պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:

Ըստ նրա՝ կասկածի տակ առնել ընտրության արդյունքները քաղաքական անհեռատեսություն է ու այս վարկածը պնդողները պետք է նաեւ կոնկրետ փաստեր ներկայացնեն:

Համլետ Հարությունյանը Րաֆֆի Հովհաննիսյանին որակում է, որպես պարկեշտ մարդ, գրագետ քաղաքական գործիչ: Բայց փետրվարի 18-ին ինքն ընտրել է Սերժ Սարգսյանին, քանի որ հարց է եղել ընտրել ոչ միայն նախագահ, այլ նաեւ գերագույն հրամանատար:
Սակայն ավելի կարեւոր հարց պետության համար պետք է լինի Արցախի հարցը, համոզված է պատգամավորը «Տեսա՞ք ինչպես աշխուժացան ադրբեջանցիները մեր այս քաղաքական վայրիվերումներից»,- ասաց Հարությունյանը:

Ի դեպ, տեսնելով, որ իրեն հարց չեն տալիս Ռուբեն Հախվերդյանի երեկվա ելույթի մասին, նա որոշեց խոսել այդ թեմայով։
«Դա միայն կարող է ասել արցախցիների նկատմամբ անասնական ատելություն զգացող մարդը, կամ նա, ում գենետիկ ծագումը անհայտ է:Մենք պետք է գտնենք և պատժենք մեր ներքին թշնամիներին: Ինչպես են թույլ տվել, որ այդ մարդը հանգիստ իջնի ու գնա տուն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանը Սերժ Սարգսյանի մասին խոսելիս օգտագործել էր «ադրբեջանական խուլ գավառից եկած» արտահայտությունը, նկատի ունենալով փաստը, որ երբ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում էր ապրում, շարժումը դեռ սկսվել եւ Լեռնային Ղարաբաղը դեռ Խորհրդային Ադրբեջանաի կազմում էր։