Ադրբեջանը մի դեպքո՞ւմ է հաջողության հասնում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը այսօր հրաժարվեց պատասխանել մարտի մեկի իրադարձությունների և հետընտրական զարգացումների հետ կապված հարցերին
Նա եկել էր լրագրողներին ներկայացնելոի ադրբեջանական լոբբինգի վերջին հակահայկական դրսևորումները։
«Այս օրերին բոլորս զբաղված ենք հետընտրական քննարկումներով,բայց չպետք է մոռանանք արտաքին քաղաքական օրակարգում գտնվող կարևորագույն խնդիրները և այն հանգամանքը,որ Ադրբեջանը շարունակում է բանակցային գործընթացին զուգահեռ իր դիվանագիտական ռեսուրսները ուղղել տարբեր երկրների խորհրդարանները դարձնելով հակամարտության քննարկումների թիրախ»,- ասաց նա։
Վերջերս Չեխիայի խորհրդարանն ընդունել է Խոջալուի դեպքերին վերաբերող փաստաթուղթ:
Արտակ Զաքարյանը ասաց, որ ինքն արդեն նամակ է ուղարկել Չեխիայի Ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իր գործընկերոջը: Ըստ պատգամավորի՝ Հայաստանի դիվանագիտական ուժերը փորձում են այս գործընթացի դեմն առնել:
Նա պնդում է, թե այսօր այս ադրբեջանական ապատեղեկատվությունը կանխելու ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում.« «Պարտադիր չէ, որ այդ աշխատանքը երևա: Ադրբեջանը իր տասը գործերում միայն մեկում է կարողանում հաջողության հասնել, իսկ մնացած իննում հայկական կասեցումն է»: