Րաֆֆի Հովհաննիսյանին հյուրանոցում տեղ չեն տվել (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը Սահմանադրական դատարանում կբողոքարկի ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները,- տեղեկացրեց ԿԸՀ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը քայլ առ քայլ ընթանում է սահուն իշխանափոխության ճանապարհով.«Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հասնել դրան նաև երկխոսությունների միջոցով,նա մտադիր է կրկին հանդիպել և զրուցել Սերժ Սարգսյանի հետ»:
Նա այսօր հայտնեց, որ ոչ միայն վախեցնում են իրենց համակիրներին,այլեւ Մեղրի քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա թիմակիցներին հյուրանոցային համարներ չեն տրամադրել։
«Այս իշխանությունների ջանքերի շնորհիվ մեր երկրում ոչ մի տրամաբանական բան գոյություն չի ունենալու ,բիզնեսմենը չի ուզելու գումար աշխատի,ուժային կառույցը չի ուզելու հանցագործությունները բացահայտի; Այնպես որ նման երևույթները Հայաստանում շատանում են,քանի դեռ այս իշխանությունները գրավում են իշխանական պոստը».- ասաց նա
Արմեն Մարտիրոսյանը ողջունեց նաևուսանողների ակցիան՝ հիշելով 1988 թվականի դասադուլը։
Նա նշեց, որ այդ ժամանակ ինքը 8-րդ դասարանում էր,սակայն դասադուլը չխանգարեց իրեն քնություններին գերազանց ստանալ. «Խորհրդային իշխանությունը փաստորեն ավելի դեմոկրատ էր քան ներկայիս իշխանությյունները,որոնք բուհերի դռներ են գոցում»:
Անդրադառնալով՝ երեկ Արտաշատ քաղաքում «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանի և տեսանկարահանող երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպին, Արմեն Մարտիրոսյանը ասաց.« Լավ ճանաչելով Դավիթ Սանասարյանին կարող եմ ասել,որ առանց կոնկրետ սադրանքի,վիրավորանքի նա երբեք որևէ ձևով չէր պատասխանի: Սա ոչ մի տեղ չտանող գործելաոճ է իշխանությունների կողմից և որքան շուտ դադարեցնեն այդ գործելաոճը այդքան ճիշտ կլինի»: