Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

65.000 եվրո՝ մշտադիտարկման համար

Քաղաքականություն
2978de01d1c51fa8cd8d3ab55177412b

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը եւ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանությունը այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Այդ փաստաղթով Գերմանիայի դեսպանատունը կտրամադրի 65.000 եվրո՝ Հայաստանում երեխայի խնամքի հասատությունների անկախ մշտադիտարկման խմբի կարողությունները ամրապնդելու համար:
«Հայտնի ճշմարտություն է, որ փակ հաստատություններում, բռնության չարաշահման հնարավորությունը շատ ավելի բարձր է, այդպես է աշխարհի ցանկացած վայրում, ցանկացած երկրում , այդ իսկ պատճառով ընթացիկ մշտադիտարկում պետք է անցկացվի»,- համաձայնագրի ստորագրումից հետո նշեց ; «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը։
Հայաստանի խնամքի հաստատություններում այսօր ապրում են շուրջ 4500 երեխաներ; Ըստ Հենրիետ Արենսի` երեխաներին նման հաստատություններում տեղավորելու վնասակար հետեւանքները ապացուցվել են բազմաթիվ հետազոտողների կողմից, սակայն Հայաստանում գտնվելու մեկ տարի եւ երկու ամիսների ընթացքում չի կարող ասել թե երեխաների բռնության ինչ դեպք է եղել, որն ավելի շատ տպավորվել է իր մեջ։

«Շատ կարեւոր մեկ հանգամանք կա, որ երեխաները բռնությամբ կամ նման դեպքերից պաշտպանված լինեն»,- նշեց նա։

Ծրագիրը կիրականացվի ոչ միայն Կրթության եւ գիտության նախարարությանն ենթակա գիշերօթիկ դպրոցներում, այլ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող երեխայի խնամքի հաստատություններում։

Ի դեպ, մշտադիտարկման արդյունքները կներկայացվեն 1 տարվա ընթացքում; Այն իրականացնելու է Բաց հասարակության հիմանադրամի աջակցությամբ 2010թ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված անկախ մշտադիտարկման խումբը։