Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի դեսպան. Եթե չես կարող, համակերպվիր

Քաղաքականություն
a9d8187f88168f452354881a8fe0e9c0

Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների տրված գնահատականների հետ ՀՀ-ում Գերմանիայի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը համամիտ է:

«Իրենք ասացին, որ դեռեւս կան որոշ մտահոգություններ, այդ հարցում համակարծիք ենք, իրենք նաեւ ասացին, որ ընտրությունները լավ են կազմակերպվել եւ անցկացվել, դրա հետ եւս համակարծիք ենք, կարելի է ասել, որ նախկինից ավելի լավ էր»,- այսօր «Ա1+»-ին ասաց դեսպան Ռայներ Մորելը;

Անդրադառնալով զարգացումներին՝ պարոն դեսպանը նշեց, որ այժմ շատ բարդ հետընտրական իրավիճակ է Հայաստանում։

«Եթե կարծում ես, որ ինչ -որ բան սխալ է, պետք է կարողանաս ապացուցել, եթե չես կարող ապացուցել, պետք է համակերպվես իրավիճակին»,- նշեց Ռայներ Մորելը։

Նա հատկապես կարեւորեց այն փաստը, որ բնակչությունը զգում է երկրում ինչ -որ բան փոխելու հնարավորությունը։

Իսկ ընդդիմությանը պարոն դեսպանը միայն մեկ խորհուրդ տվեց. «Վերադառնալ աշխատանքի, դառնալ ուժեղ ընդդիմություն, վերակառուցել սեփական կուսակցությունները եւ երկրորդ առիթը փորձել օգտագործել»,- եզրափակեց ՀՀ-ում Գերանիայի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանը։