Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանում դավաճանի վրա կացին են բարձրացնում»

Քաղաքականություն
24ab004f5897c7a3ec2777811db7501e

«Սումգաիթում հայերի ջարդը թուրքերի Մեծ Թուրան ստեղծելու գաղափարախոսությանը շարունակությունն էր»,-վստահ է «Сумгаит... Геноцид... Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանը:

Ջարդին ականատես Հրայր Ուլուբաբյանը ամեն անգամ չի կարողանում զսպել հուզմունքը,երբ խոսքը այդ ոճրագործության է վերաբերվում:

«Տեղի էին ունենում ցույցեր,որոնք գրգռում էին տեղի բնակչությանը հայերի դեմ,ամեն ինչ արվում էր բացահայտ և ծայրահեղ դաժանությամբ »,- հիշում էր Հրայր Ուլուբաբյանը:

Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեորգ Դանիելյանը համոզված է,որ մենք պետք է ադրբեջանահայերի ջարդերը ճանաչելուն ուղղված մեր պայքարը դարձնենք ավելի միասնական և գիտակցված:

Պարոն Դանիելյանը ոչ մի կերպ չի հասկանում ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպով ոգևորվելու փաստը.

«Ովքեր կարդացել են գիրքը,չեն հասկացել դրա բուն իմաստը:Այս գիրքը ադրբեջանական դիվանագիտության խաղերից մեկն է»։

«Ես չեմ հավատում ,որ գրողի նկատմամբ հալածանքները լուրջ են,քանի որ Ադրբեջանում դավաճանի վրա միայն կացին են բարձրացնում»,-եզրափակեց Գևորգ Դանիելյանը:

Հիշեցենք, որ գրքի գլխավոր հերոսը, դերասան Սադայ Սադդըգլին կոմայի մեջ է, նրան ջարդուփշուր են արել այն բանի համար, որ փորձել է փրկել կատաղած ամբոխի ձեռքից հայ ծերունուն: