Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձևավորվում է զուգահեռ իշխանություն

Քաղաքականություն
c3f7ecd89c6e24bbc08f5dd1fa0eebf7

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ողջունում է երիտասրադ ուսանողների շարժումը և նշում, թե  այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ սեղմ ժամանակներում կարելի է հասնել լուրջ փոփոխությունների։

«Առաջին հերթին դերակատարությունը ժողովրդինն է , ինչպես նաև չենք կարող մոռանալ Րաֆֆի Հովհաննիսյանի դերը», -ասաց նա։

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրած մտքերը նա աննախադեպ է համարում, որոնք տարբերվում են քաղաքական դասական գործելաոճից։

«Մեր ժողովրդի 99 տոկոսը դեմ է այս համակարգին: Այս վիճակից դուրս գալու
համար նա պետք է ձևավորի զուգահեռ իշխանություն՝ իր բոլոր
հաստատություններով, նախապատրաստելով անցումային փուլի, որի ընթացքում քո
ուժը մեծանում է, մյուսինը քչանում է։ Նախորդ ուղին վերցնելու դեպքում
բախումը անխուսափելի է կլիներ», -եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համարում լուծել կարևորագույն հինգ խնդիր:

«1-ին՝ հստակ ձևակերպել մեր պատկերացրած երկրի տեսլականը ու դրան հասնելու ծրագիրը մշակել: 2-րդ՝ մեկտեղել, հնարավորինս համախմբել հայության մտավոր, գաղափարական մարդկանց ներուժը՝ լինի Հայաստանում, թե արտերկրում: 3-րդ՝ քաղաքական սերնդափոխություն, բայց նկատի չունեմ տարիքային մասը, այլ որակական մասը: 4-րդ՝ վերջապես, կարողանանք ձևավորել կոլեգիալ որոշումներով առաջնորդվելու սկզբունքը և 5-րդ՝ գտնել այն մեխանիզմը, որը պետք է կանխարգելի այն երկվությունը, ըստ որի հեղափոխությունը իրականացնում են ռոմանտիկները, սկ արդյունքներից օգտվում են տականքները»,- ասաց նա: