Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ր. Հովհաննիսյանը գնում է շնորհակալություն հայտնելու (տեսանյութ)

Քաղաքականություն
ebf91b8f497cdd229dadaa499003f230

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ ԿԸՀ փետրվարի 18-ի նախագահի ըտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո դիմի ՍԴ։

Րաֆֆի Հովաննիսյանի վստահեցմամբ, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում հանրությունը կլսի նոր իշխանության մանրակերտի մասին։

«Ժառանգություն» կուսակցութայն առաջնորդի խոսքերով՝ պատասխանատվության են ենթարկվելու բոլոր նրանք, ովքեր մասնակից են եղել ընտրակեղծիքների գործընթացին. Լինի մարզպետ, քաղաքապետ, թե նախագահ։

Նա անդրադարձավ նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի իրեն ուղղված հայտարարություն՝ ասելով, թող նա հրապարակի Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման ձայնագրությունը։

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ լրագրողների հետ հանդիպումենրը շարունակական են լինելու։
Մամուլի հաջորդս ասուլիսը տեղի կունենա մարտի 1-ին ժամը 12-ին։ Իսկ մինչ այդ, նախագահի թեկնածուն մեկնում է մարզեր՝ շնորհակալություն հայտնելու քաղաքացիներին իրենց իրավատիրության համար։