Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույնը հայկական տաղավարն է

Հասարակություն
1c335c886ffb76a516c6119f0d345316

Փետրվարի 22-24-ին` ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը:

Մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:

Հիմնադրամի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացավ աննախադեպ ուշադրության:

Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին տրամադրվեցին տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև ցուցադրվեցին ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:

Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև կարևորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման և իրացման տեսանկյունից՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ և զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը:


Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ