Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Դավթյան. « Տրորված ճանապարհով մի գնա»

Քաղաքականություն
5fe787da1ac87642ea4e8936be81223e

Դասադուլ անելը ուսանողների իրավասությունների շրջանակում է: «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողի հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը։

«Այն, ինչը սահմանադրական իրավունքների մեջ է մտնում, պետք է հարգանքով վերաբերվել: Ուղիղ 28 տարի առաջ դասադուլների մասնակից եղել եմ նաև ես: Եթե դասադուլը առիթ է դասերին չհաճախելու համար, ապա անընդունելի է, սակայն եթե նրանք համոզված իրենց ճշմարտության մեջ և այլ ճանապարհ չունեն այդ ճշմարտությունը լսելի դարձնելու համար, պետք է ընդունենք», -պարզաբանեց Արտակ Դավթյանը:

Նրա կարծիքով այս ընտրությունները տարբերվում էին մյուս ընտրություններից, որտեղ իր դերակատարությունն է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչի համար Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց «Ժառանգության» կուսակցության առաջնորդին:

«Քանի որ Րաֆֆի Հովհանիսյանի ասածները, չհաշված որոշ բացառությունների, լցված է բարիով, ապա մենք տեսանք, որ մեկ կաթիլ մեղրն ավելի շատ մեղու է հավաքում, քան մեկ տակառ լեղին», -ասաց Արտակ Դավթյանը:

Նա նաև նշեց, որ նախընտրական գործընթանցներն անցել են հանդարտ, սակայն այս պահին տիրող զգացմունքայնությունը լավ խորհրդանիշ չէ:

«Լավ կլիներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տրորված ճանապարհով չգնա, որպեսզի չլինի այնպես, ինչպես միշտ է ստացվում, երբ պատկառելի թվեր ունեցողը աստիճանաբար կորցնում է դրանք», -ավելացրեց Աժ պատգամավորը: Վերջինիս համար Րաֆֆի Հովհաննիսյանի ասածները ընկալելի և ընդունելի են իր համար, սակայն ընդունելի չեն նրա շրջապատի ասածները: