Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սարգսյան. « Բա որ ասում էինք»

Քաղաքականություն
a87668ec8293aaf9ede521f35cc21f4b

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը կաջակցի Սերժ Սարգսյանին, եթե նա կատարի կուսակցության առաջարկած պայմանները:

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբ լրագրողների հետ հանդիպմանը ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Մենք չենք միանա Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ նա պատրաստվում է արտաքին քաղաքական վեկտորում փոփոխություններ անել», -ասաց նա:

Արամ Սարգսյանը հասարակությանը բաժանում է 3 մասի` «անդարդ իշխանություններ», «ձայներ հավաքած թեկնածուն առանց բարաթի» և «բա որ ասում էինք»։

Ըստ նրա մինչ ընտրությունները իշխանությունները համոզված էին, որ իրենց թեկնածուն հաղթող է: « Նախագահին ասում էինք, որ իր շրջապատը ստվերում է իրեն, իսկ կառավարությունը չի կատարում իր պարտավորությունները: Չգիտեմ էտ ում հանճարեղ մտքում ծնվեց այն գաղափարը, որ որոշեցին նեղացնել տաքսիստներին կամ ատամնաբույժերին: Ժողովուրդն էլ ջղայնացավ և արտահայտեց իր կամքը», -պարզաբանեց Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ այն քաղաքներում , որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, մեծ ազդեցություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Եթե այս ընդդիմադիր հատվածը խելոք լինի, լուրջ կպատրաստվի ավագանու ընտրություններին», -եզրափակեց Արամ Սարգսյանը: