A
A
ԿԸՀ շենքը շղթայված է
Այս պահին նիստ է անում։ Իսկ մինչ այդ «ԿԸՀ պատկերասրահ», «ԿԸՀ-ն և ԵԱՀԿ-ն չպետք է ճանաչեն կեղծ ընտրությունները և սատարեն քրեաօլիգարխիկ ռեժիմին», «Եկել եք ստեղ, թվեր եք խփում, որ ինչ անենք» բովանդակությամբ պաստառներով այսօր ԿԸՀ դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, որոնք ԿԸՀ-ից պահանջում են չընդունել ընտրությունների արդյունքները։
Ակցիայի 25 մասնակիցիներն էլ վստահ են, որ ԿԸՀ չպետք է դակիչ դեր ունենա այդ գործընթացում, և ուշ թե շուտ բոլոր ընտրակեղծարարները պատժվելու են։
Ի դեպ, ԿԸՀ շենքը շղթայված է երկաթյա պատնեշներով, շենքը հսկում են նաև բազմաթիվ ոստիկաններ։