Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» պատրաստ է դեբատների

Քաղաքականություն
eba7743f9968e9465be9b2b8061ced9a

«Հավաքվենք հետընտրական պրոցեսները քննարկենք, ԱԺ-ն էն ամբիոնն է, որը կարող է էդ հարցերը քննարկի եւ իրեն ընտրած ժողովրդին պարզաբանի»,-հետընտրական գործընթացների մասին ԱԺ նստաշրջանում ասաց Հովիկ Աբրահամյանը։

Նա ասաց, որ այլ հարթությունում քննարկելու բան է այն, թե ինչու 58,6 -ը պետք է պարտվի 36,7-ին։ «Մենք հարգում ենք 560 հազարին, բայց խնդրում ենք դուք էլ հարգեք 860 հազարին, որոնք ձայն են տվել Սերժ Սարգսյանին։ Ինձ համար անհասկանալի են հետընտրական պրոցեսները։ Ժամանակն է վաղուց զոռբայությանը վերջ տալ եւ նստել սեղանի շուրջ խոսել։ Բոլորը հասկանում են, որ դա Րաֆֆի ձայները չեն, ընդդիմության ձայներն են։ Ես համաձայն եմ, որ զարմանալու տեղ կա, ինքս էլ զարմացած եմ, գուցե Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, որ 560 հազար ձայն է ստացել։ Թե ինչ տրամաբանությամբ եք դուք համարում, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ես չգիտեմ։ Մենք սպասում ենք ԿԸՀ պաշտոնական արդյունքներին, որից հետո դեբատների միջոցով կխոսենք»,-ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատրաստ է «դեբատների».
«ԱԺ-ին առաջարկում եմ դա անել հենց այսօր, քանի որ այսօր ավելի կարեւոր բան չկա»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի այն մտքին, որ պետք է հարգել 860 հազարի ընտրությունը. «Խնդիր չկա, բայց մենք ուզում ենք տեսնել էդ 860 հազար քվեարկողներին։ 2008-ին էլ տեսանք, փետրվարի 26-ին, երբ Սերժ Սարգսյանի հանրահավաքի ժողովուրդը եկավ Ազատության հրապարակ»։

Պարոն Փաշինյանը նույնպես համաձայն է, որ քննարկեն, բայց արդեն հավաքվել են, ինչու՞ ուշացնել. «Մենք դեմ ենք քննարկել փակ սենյակներում»։

Ի դեպ, նա պարզաբանեց նաեւ, թե ինչու պետք է հաղթանակը շնորհվի Րաֆֆի Հովհաննիսյանի.

«Հայաստանի 10 մարզերից 7- մարզկենտրոններում նույնիսկ պաշտոնական տվյալներով հաղթել է ընդդիմության թեկնածուն»։

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ճշտումներ մտցրեց՝ Սերժ Սարգսյանն 860 հազար ձայն չունի. «860 հազարը դուք խփել եք։ Ինչո՞ւ ձեր իսկ կողմից հրավիրված հանրահավաքին ձեր 860 հազարը չներկայացան։ Ո՞ւր է ձեր քվեարկած քաղաքացին»։ Էդուարդ Շարմազանովը գիտեր, թե որտեղ են նրանք. «Էդ 860 հազար մարդիկ հանգիստ իրենց տանը նստած են, որպեսզի հասնենք ապահով Հայաստանին»։