Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նիստում մխիթարեց Սարգսյանի կողմնակիցներին (տեսանյութ)

Քաղաքականություն
048c4509f4a9e54563083c77747a9a99

ԱԺ քառօրյան այսօր սկսվեց ընդդիմության քաղաքական հայտարարություններով։

Նախ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Հայաստանում քաղաքական ճգնաժամ է նախագահի ընտրություններից հետո»։ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շնորհավորեց բոլորին նախագահի ընտրությունների արդյունքում «դեպի Հայոց մեծ Արարատ» կատարած քայլի համար։

«Մենք կարողացանք Բաղրամյան 26-ի ճաղավանդակների ետեւում մեկուսացնել չարը, բռնազավթիչին»,-ասաց տիկին Փոստանջյանը։

Նա մխիթարեց Սերժ Սարգսյանի կողմնակիցներին. «Բայց մենք այնքան բարի ենք, որ ազատելու ենք այդ բռնազավթչին»։ Այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց՝ կեցցե Հայաստանը։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Հայաստանը միշտ կեցցե, իսկ սերն էլ կփրկի աշխարհը»։

ԱԺ «Ժառանգության» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանն իր հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի եւ բազմահազար ընտրողների անունից շնորհավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Շարժմանն աջակցող ուժերի անունից հայտարարում եմ, որ մենք Սահմանադրության շրջանակներում ամեն ինչ անելու ենք որ դե ֆակտո նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը տրամաբանության շրջանակներում դե յուրե ժողովրդի աջակցությամբ դառնա նախագահ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հստակեցրեց՝ ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը։ «Ես գիտեմ մի բան, չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»,-ընդդիմադիր պատգամավորներին դիմեց պարոն Սահակյանը։ Էդուարդ Շարմազանովը թեման փորձեց փակել ուղղորդելով. «Ով որ ցանկություն ունի նախագահ դառնալու, 18 թվին թող փորձի»։