A
A
Հովհաննիսյանն ուզում է ամեն օր հանրահավաք անել
Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների դիմումը Ազատության հրապարակում փետրվարի՝ 28-ին եւ մարտի 2-ին, ժամը 15-19-ը հավաք անցկացնելու վերաբերյալ։ Մարտի 1-ին հավաք անցկացնելու դիմումը դեռ քննարկման փուլում է, քանի որ այդ օրը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու համար դիմել է նաեւ ՀՀՇ-ն։ Ի դեպ, «Ժառանգությունը» դիմել է նաեւ Ազատության հրապարակում մարտի 3-25-ը ամեն օր հավաքներ անցկացնելու դիմումով։ Դրանք դեռ քննարկման փուլում են։ Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանը։