Վահան Բաբայանի հարցը չի քննարկվել
ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության կապերի հետ պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը այսօր հայտարարություն է տարածել եւ հերքել այն լուրերը, թե ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանին պատրաստվում են հետ կանչել էթիկայի հանձնաժողովի կազմից։
« Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում «ԲՀԿ-ն որոշել է»: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարին, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդին, թե խորհրդարանական խմբակցությանը:
Թեպետև լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս արդեն իսկ հերքել էի այդ խոսակցությունները, այնուամենայնիվ հարկադրված եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ քննարկում տվյալ հարցի շուրջ տեղի չի ունեցել և Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ»,- եզրափակել է ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության կապերի հետ պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը: