Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպիտակը, Լոռին հաղթել են» (տեսանյութ)

Քաղաքականություն
10994228608a4b22925c4280bb94fa33

Սպիտակ քաղաքում ոստիկանները բարձրախոսով տեղեկացրին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողների հետ հանդիպումը Սպիտակի քաղաքապետարանի կողմից արտոնված չէ։ Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ փոխգնդապետ Չոբանյանի հետ համաձայն չէ։ Եւ այդ որոշումը իջեցվել է վերեւից։ Նրա խոսքերով՝ սա հավաք չէ, այլ ժողովորդի կամքի արտահայտություն։

Պարոն Հովհաննիսյանը սպիտակցիների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ եթե որեւէ մեկը իր պարտականություններից դուրս եկավ պատժվելու է։ Նա նաեւ ավելացրեց, որ Սպիտակը եւ Լոռին հաղթել են։ Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցում է հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։