Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր միջադեպ Ապարանում (տեսանյութ)

Քաղաքականություն
57a46ec4f275f9231ff3e3511875da4d

«Ապարանը պետք է փրկվի»,- ապարանցիների հետ հանդիպումն այս կոչով սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Փոքրաթիվ ապարանցիների հետ հանդիպմանը միջամտել են ոստիկանները։ Փոխգնդապետ Գրիգորյանը հրապարակում հավաքվածներին տեղեկացրեց, որ հավաքն արտոնված չէ, իսկ քաղաքացիները խոչընդոտում են երթևեկությունը։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանին հիշեցրեց. «Սա հանրահավաք չէ, քանի որ այստեղ հավաքված մարդիկ 100 հոգուց քիչ են»։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքն Ապարանում հավաք չի հրավիրել, իսկ ժողովուրդն իր շուրջ հավաքվել է ինքնաբուխ։

Ապարանցիների հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ ։