Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին նախագահը Հովհաննիսյանի մասին/լրացված

Քաղաքականություն
0a556840bbc3daeb6840ef60a07d417c

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը ՀՀՇ այսօրվա համագումարի ընդմիջման ժամանակ անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների նախաձեռնությանը.


«Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել, ժողովուրդն է նախաձեռնել, ժողովուրդն է եկել եւ իր բողոքն է արտահայտում այս անիրավությունների, այս անօրինականությունների դեմ»,- ասել է առաջին նախագահը։
Իսկ հնարավոր է, որ նա միանա Րաֆֆի Հովհաննիսյանին.

«Ես միշտ գործին միացող եմ, առայժմ ժողովուրդը գործ ար՞ել է, ժողովուրդը առայժմ եկել է հրապարակ եւ բողոքում է իշխանությունների դեմ, առայժմ այդ բողոքավորները, դեռեւս գործ չեն արել»։
Նրա խոսքերով՝ պահանջատերը եւ իրավատերը դեռ միայն խոսում է. «Երբ որ գործ կանի, այն ժամանակ կգնահատենք եւ եթե համարենք, որ պետք է միանանք, կմիանանք»,- եզրափակել է ՀՀ առաջին նախագահը։

2008 թ ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ ծրագիր ուներ

Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ նշեց, որ ինքն այսօր տեսնում է ժողովրդի գործը, սակայն այսօրվա բողոքական զանգվածին ղեկավարողների գործը ես չեմ տեսնում.«Տեսնում եմ խոսքերը, տեսնում եմ ճառերը, բայց գործը կամ գործողությունների ծրագիրը չկա։ Հիմա կարող են ինձ իրավացիորեն հարց տալ, երբ որ ես էի հանրահավաքներ կազմակերպում 2008թ փետրվարի 20-ից մինչև Մարտի 1-ը, ես ունեի՞ գործողությունների ծրագիր, այո, ունեի, ունեի և ես հրաշալի ձևակերպել էի այդ խնդիրը։ Դա հստակ ծրագիր էր, հստակ խնդիր, հաջողության հասնող ծրագիր, ես ստեղծեցի մի մշտական գործող օջախ, ոչ թե էսպես օրվա մեջ գնալ-գալ, մի քանի հանրահավաք անել-չանել։ Մեր ծրագիրը՝ պետական մեքենայի ճաքերն էր, եթե մենք ունենայինք հնարավորություն ևս տաս-քսան օր մնալու, պետական մեքենան փլուզվելու էր։ Եվ այդ պրոցեսը սկսվեց, գլխավոր դատախազի տեղակալը 3-րդ օրը եկավ հրապարակ, կարող է հասարակ բան թվալ, բայց աշխարհի որևէ պետության մեջ, եթե գլխավոր դատախազի տեղակալը գար հրապարակ և իր բողոքը հայտներ էս ընտրակեղծիքների դեմ ու միանա ժողովրդին, դա կդառնար համաշխարհային երևույթ։ Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ՀՀ իշխանությունները ընդունակ են գնդակոծել սեփական ժողովրդին, որովհետև էդպիսի բան չի եղել, անգամ ստանիլիզմի ժամանակ որևէ դեպք չի եղել, որ Հայաստանում իշխանությունը գնդակոծի սեփական ժողովրդին։ Հիմա ես որևէ խորհուրդ տալու իրավունք էլ չունեմ, ոչ էս նոր ընդվզման ղեկավարներին, ծիծաղելի կլինի։ Մենք ուշի-ուշով կհետևենք իրադարձությունների զարգացումներին, եթե տեսնենք ճիշտ հունով է գնում և մեր միջամտության կարիքը կա, անհրաժեշտ պահին մենք միշտ կլինենք ժողովրդի կողքին»։