A
A
ՀՀՇ արտահերթ համագումարը սկսեց (տեսանյութ)
«Հայոց Համազգային շարժում» կուսակցությունը միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության: Այս որոշման նախագիծը ՀՀՇ համագումարի օրակարգում է;
Այս պահին շարունակվում է Հայոց համազգային շարժում կուսակցության 18-րդ արտահերթ համագումարը։
Համագումարին ներկա է առաջին նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանը։ ՀՀՇ համագումարին այս պահին մասնակցում է 430 պատվիրակ Երեւանից եւ մարզերից։
Արտահերթ համագումարը հրավիրվել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձեւավորելու նպատակով:
ՀՀՇ տարածքային կառույցները մնալու են, պարզապես անվանափոխություն կլինի;