Ի՞նչ կանի ՀՀ քաղաքացին (տեսանյութ)
Երկրի կառավարում՝ նոր համակարգով։ «Նախախորհրդարան» նախաձեռնությունը գտնում է, որ այսօր երկրի կառավարումն անհնար է կուսակցականության պայմաններում։
«Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ «Լավ օրից չէ», որ Նախաձեռնությունները նման առաջարկով են հանդես գալիս. «Ամենատարբեր պատճառներով՝ և սույբեկտիվ, և օբյեկտիվ, կուսակցությունները երբեմն հիասթափեցնում են ժողովրդին, և ինչի արդյունքում նման ծայրահեղ մոտեցումներ են լինում»։
Բայց միաժամանակ «Ժառանգության» ներկայացուցիչը վտանգավոր է համարում, երբ նախաձեռնությունները ինքնահաստատման համար մերժում են կուսակցությունները. «Նույնիսկ այդս նախաձեռնությունները կամ այն միավորները, որոնք այսօր մերժում են կուսակցությունները, ինչ- որ պահի որպեսզի քաղաքականությամբ զբաղվեն պարտադրված են վերածել կամ քաղաքական շարժման կամ կուսակցությունների»։
Իրեն «այլընտրանքային» կուսակցության ներկայացուցիչ համարող Բարգավաճ Հայաստանի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի համար ավելի գնահատելի է
քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը, քան պասիվությունը։
«Յուրաքանչյուր ոք ՀՀ-ում պետք է ունենա ազատ արտահայտվելու հնարավորություն, թող արտահայտվեն»,-ասաց նա։
Իսկ քաղաքական դաշտում կուսակցությունների գործունեության վրա ի՞նչ ազդեցություն կունենա այդ նախաձեռնությունների ակտիվությունը։
«Ես չէ, որ պետք է գնահատեմ այս կամ այն կազմակերպության ազդեցությունը ՀՀ իրականության մեջ, հանրությունը ինքը կգնահատի»,- հայտնեց նա։