Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոս Անջելեսում ցույց են անելու

Քաղաքականություն
125e665f538e13ba890624103fd6a5b3

2013 թ. փետրվարի 21-ին, տեղական ժամանակով՝ ժամը 18:30 -ին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի առջև տեղի կունենա բողոքի ցույց ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների դեմ։


«Քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, անընդունելի է Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարելը: Բողոքի ցույցի միջոցով պահանջում ենք պատժել բոլոր ընտրակեղծարարներին, ինչպես նաև կոչ ենք անում Սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին ու հաստատություններին զերծ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ վաղաժամ շնորհավորելուց»,-ասված է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։