Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Ալեքսանյանը չէ՞ր կարող փող տալ (տեսանյութ)

Քաղաքականություն
d7befcdf49cebef2f046d0ba2812486e

Քաղաքագետ Հմայակ Հովհաննսիյանի կարծիքով Սերժ Սրագսյանի վարկանիշն իջավ այն բանից հետո, երբ քարոզարշավի ընթացքում նրան ամենուր անապահով մարդիկ էին մոտենում եւ օգնություն խնդրում: Նման միջադեպերից մեկն արձանագրվեց Եռաբլուրում բանակի օրվա միջոցառման ժամանակ: Անապահով կնոջը ճանաչում էր նաեւ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

« Երբևիցէ տեսել եք, որ Սամվել Ալեքսանյանը ելույթ ունենա խորհրդարանում, բա էտ պահին ինչի՞ ելույթ ունեցավ, չէ՞ր կարող ձեռքը տաներ քսակը , այդ կնոջը 100 հազար տար»,-ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հանրապետական պատգամավորը վստահեցրել էր, որ այդ կնոջն արդեն իրենք օգնել են:

Իսկ փետրվարի 18-ի ընտրություններում Հմայակ Հովհաննիսյանը ամենից շատ կարեւորում է Լևոն Տեր- Պետրոսյանի մասնակցությունը՝ որպես ընտրող:

« Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկելով ցույց տվեց, որ ընտրությունները կարևոր գործընթաց են: Այն էլ մի իրավիճակում, երբ ՀԱԿ-ը չէր մասնակցում ընտրություններին և նաև որևէ ձևով չուղղորդեց իր կողմնակիցներին», -եզրափակեց քաղաքագետը: