Ա. Մելիքյանը տեսագրություն է փոխանցել
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն այսօր հանդիպել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթային, ում հետ քննարկել է ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:
«Ասացի, ակնհայտ կեղծված ընտրությունները չեն կարող քայլ առաջ համարվել անգամ ամենաներողամիտ դիտորդական առաքելության կողմից: Նրան փոխանցեցի նաև այն տեսագրությունը, որում ակնհայտ երևում է, թե ինչպես են ուղիղ եթերում չքանում իմ օգտին տրված շուրջ տասնմեկ հազար քվեները»,- հանդիպումից հետո նշել է Արման Մելիքյանին։
Պարոն Հրիսթայի ուշադրությունը նա հրավիրել է նաեւ այն հանգամանքի վրա, որ կատարվածն այս համատեքստում ստվերում է ոչ միայն ՀՀ ընտրությունները, այլև միջազգային դիտորդների գնահատականների իրավաչափությունը, քանի որ այլևս անհնար է անտեսել բացահայտ կեղծարարության փաստը:
«Առաջիկայում հանդիպելու եմ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանների հետ` պայմանավորվել եմ արդեն Չինաստանի և Ռւսաստանի դեսպանների հետ ու սպասում եմ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների արձագանքին»,- Ֆեյսբուքի իր էջում Արման Մելիքյանը։