Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խ. Հարությունյան. Ի՜նչ էմոցիա, ի՜նչ բան (տեսանյութ)

Քաղաքականություն
5c7471c2277dd3a0b25b5af283bf777d

Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը, հաշվի առնելով ոչ վաղ անցյալի տխուր փորձը, ողջամիտ կգտնվեն և հանրային կյանքը չեն մտցնի փակուղի, այլ կգնան բանակցման ճանապարհով:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդդիմության քայլերը գնահատեց ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Նոր Մարտի մեկ չի կարող կրկնվել, քանի որ դա կլինի կործանարարար ոչ միայն մեկի , այլ բոլորիս համար: Ես նման հնարավորություն չեմ տեսնում, որևէ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել նման զարգացումները» , - ասաց Խոսրով Հարությունյանը:

Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահն կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեների տպավորիչ մասի համար պետք է շնորհակալ լինի իշխանությանը. « Այսինքն՝ մենք անելիքներ ունենք հետևաբար հանրային կյանքի կազմակերպման հարցում, նրանք կարող են պահանջներ առաջադրել և ակնկալել լուծումներ> :

Խոսրով Հարությունյանը համոզված է, որ Ռաֆֆի Հովհաննիսյանի ձայները ձևավորվեցին ոչ այնքան նրա համար, որ մարդիկ կողմ էին Րաֆֆին, որքան դեմ էր իշխանությանը. « Դա ՀԱԿ - ի ձայնն էր, Բագրատյանին էր , Բարգավաճինն էր թե ումն էր չեմ կարող ասել, բայց փաստը մնում է այն, որ այդ ձայները միայն Րաֆֆիի համար չէր՞:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ ինքն անձամբ մեծ համակրանք ունի Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ, սակայն կարծում է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը իր քաղաքական կյանքում ամենակարևոր քննությունն է հանձնում. «Սա Րաֆֆի քաղաքական գործիչ լինել - չլինելու, նախագահ դառնալ - չդառնալու քննությունն է: Այստեղ ինչ էմոցիա, ինչ բան ամբողջը հեքիաթներ են, թե Ժողովուրդը հաղթել է», Լենիննն էլ ասում էր՝ գործարանները բանվորներին : Ժողովուրդը չի հաղթել, այլ նպաստել է, որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը ձևավորվի» :