Կոմունիստը «նուրբ խաղ է» ակնկալում
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հավատարիմ կմնա իր անցյալ տարվա վերջին ընդունած որոշմանը եւ չի սատարի նախագահի որեւէ թեկնածուի անգամ հետընտրական զարգացումների դեպքում։
«Այն ուժը, այն թեկնածուն, որ կարձանագրեր, որ 1990 թից երկրում տեղի են ունեցել տնտեսական, քաղաքական խոշոր հանցագործություններ, ժողովորդից խլել էին իրենց 70 տարիների վաստակը եւ նշեր, որ պետք է ազգայնացվի այն բոլոր ռազմավարական հաստատությունները, ՀԿԿ-ն կսատարի այդ ուժին»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
Անդրադառնալով նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին՝ ընկեր Թովմասյանը նշեց, որ այդ զարգացումները կարող են վտանգավոր լինել։
«Մի արասցե, որ հանկարծ բախումներ լինի եւ կրկնվի մարտի 1-ը , ավելի կտուժի ժողովուրդը եւ սրա մեջ պետք է նուրբ խաղ լինի, որ չարագացնի արտագաղթը, գործազրկությունը»,-եզրափակեց նա։