Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ հանրակացարանում

Հասարակություն
76fa22fa541e3a7ab1a1f7a2c3d24f94

Փետրվարի 21-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող հանրակացարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.32-ին, մարվել՝ 01.39-ին: Այրվել է հետնամուտքի դուռը (3 քմ ):

 

***

Հրդեհ բնակարանում

Փետրվարի 20-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի 7-րդ բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է աթոռ: