ՀՀԿ-ն հավաք կանի Ազատության հրապարակում
Ոչ միայն այսօր, այլեւ առաջիկա երկու օրերին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պատրաստվում է Երեւանում հանրահավաք անցկացնել։
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը դիմել է Երեւանի քաղաքաքապետարան՝ փետրվարի 20-ին, 21-ին, 22-ին հավաք անցկացնելու համար։
Հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն։ Սակայն վաղը՝ փետրվարի 21-ին հանրահավաքն անց է կացվելու Մատենադարանին հարող տարածքում։
Պատճառն այն է, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ Ազատության հրապարակում միջոցառում անելու համար դիմել է նաեւ ՀՀԿ-ն։
«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.02.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռ. Թադևոսյանի 13.02.2013թ. իրազեկումը՝ ս/թ փետրվարի 21-ին, ժամը 14.00-21.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ»,- հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։