Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կպատասխանի Ր. Հովհաննիսյանը. ուղիղ եթեր

Քաղաքականություն
97bd1b2107ba5729342c65b8b2e9a851

Կհանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ, պարզ կդառնա միայն այսօր ժամը 17.00-ին։ Ինչպես նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Երեկ նախագահի թեկնածուն Սերժ Սարգսյանին առաջարկել էր հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալ եւ միասին փոխանցել իշխանությունը Հայաստանի ժողովրդին։
Իսկ այսօր Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում:

 

Ժամը 17-ի հանրահավաքը դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։