Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ չեն հասկացել, բայց Սարգսյանը պատրաստ է

Քաղաքականություն
17b0a0e5a18dfab679957f08c70233b5

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկին:

«Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգևորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում:

Ինչ վերաբերում է հանդիպման առաջարկին: Հանրապետության Նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ Նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ»,-ասել է Արմեն Արզումանյանը՝ ի պատասխան panorama.am-ի հարցմանը։