Սեդրակյանը սպասում է իշխանությունը հանձնելուն
ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռ չգիտի` Սահմանադրական դատարանում կբողոքարկի ընտրությունների արդյունքները, թե՝ ոչ։
«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Հայրիկյանը նշեց, որ դեռ կազդուրվում է։ Իսկ բողոքարկման հարցը կորոշեն իր շտաբում։
Նրա խոսքերով՝ իր քարոզարշավն ավարտվել էր դեռ հունվարի 31-ին, սակայն ընկերների եւ հարազատների հորդորով դուրս չեկավ ընտրարշավից։
«Լավ եղեք»,- սա ասելուց հետո՝ նա անջատեց հեռախոսը։
Իսկ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետագա գործողությունները կախված կլինեն այսօր Ազատության հրապարակում անցկացվող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից։
«Մինչեւ 5-ը կտեսնենք, ով ում է իշխանությունը հանձնում, այն ժամանակ էլ կորոշենք։ Եթե իշխանությունը հանձնվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, էլ ինչ բողոքարկենք»,- «Ա1+»-ին ասաց նա։