Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները նախնական ծրագիր ունեին» (տեսանյութ)

Քաղաքականություն
ae93794787bcb50b1d2a096085ebc98b

Բուն ընտրությունների օրը ամենաակնառու և ակնհայտն այն էր, որ բոլոր խախտումները արվում էին բացարձակապես միայն իշխանության կողմից:

Նման գնահատական այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Ընտրությունների ընթացքում ակնհայտ էր նաև ընտրախախտումների նկատմամբ ոստիկանության չեզոք պասիվությունը: Իսկ ընտրակեղծիքների դեպքերը մեծապես ավելացան երեկոյան և ձայների հաշվարկման ժամանակ, ինչից երևում է, որ իշխանությունները ընտրությունների վրա ազդելու նախնական ծրագիր ունենին, եթե սցենարը իրենց նախատեսածով չընթանար» ,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Տիկին Խառատյանին ուրախացրել էր, որ հասարակությունը իր մեջ կարողացել է ուժ գտնել և շրջանցել իշխանությունների ճնշումները . « Միայն 37 տոկոսը չէ ընդիմությունը, և այս թիվը վկայում է, որ չնայած տիրող իրավիճակին մարդիկ կարողացան հաղթել վարչակազմի ճնշվածության սինդրոմը և ասում են ոչ քրեաօլիգարխիկ վարչակազմին: Սա ինձ տոնական տրամադրություն է հաղորդում»:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի հավաստիացնում է, որ 96 թվականի նման ԱԺ -ի դարպասները մագլցողներ չեն լինի և պայքարը քաղաքակիրթ ձևով կնթանա. «Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին փորձության չի տանելու: Նրա նպատակը իշխանությունը ժողովրդին հանձնելն է, և նա դա այնպիսի տարբերակով կլուծի, որ բոլորը կզարմանան»:

Տիկին Բախշյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր արված և արվելիք աշխատանքների մասին մանրամասն կներկայացնի այսօր ժամը 17-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ. «Րաֆֆին գաղտնի բաներ չի անելու և գաղտնի չի փսփսալու: Այն ինչ կասեն իրեն, ինքը հրապարակում բացահայտ կհայտարարի և սա կստիպի իշխանություններին ավելի զգույշ լինել»: