Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավ կլիներ առանց լիրիկայի» (տեսանյութ)

Քաղաքականություն
568b1eea7e3273111c1310463a313fc0

Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ոչ ոք չէր սպասում, որ նման ցուցանիշենր կլինեն, Ռաֆֆի Հովհաննիսյանը գրեթե բոլոր ընտրատեղմասերում 2-4 անգամ ավել ձայներ է հավաքել»- «Մեդիա կենտրոնում» ասաց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքերով՝ իրենք արձանագրել են մի շարք խախտումներ՝ ընտրատեղամասերում կուտակումներ, մեքենաներով մարդկանց տեղափոխում, առանց համապատասխան կարգավիճակի անձանց առկայություն ընտրատեղամասում, որոնք ուղորդել են` ասելով ընտրել 6 համարին՝ Սերժ Սարգսյանին։

Վերջինս հույս չունի, թե ոստիկանությունը կզբաղվի ընտրախախտումներով:
«Մեր հույսը մենք ենք, ոստիկանությունը անգործությամբ է զբաղված», -ասաց Լևոն Բարսեղյանը:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի այս ընտրություններում կիրառվել են բոլոր ընտրախախտումները

«Այնուամենայնիվ, իշխանությունները կամ նրանց կատարողները թերագնահատեցին իրավիճակը», - ասում է Արթուր Սաքունցը:

«Հակակոռուցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը կատարել է ընտրական թվերի էլեկտրոնային մոնիտորինգ:

«Այս ծրագրի նրա համար է, որպեսզի ահազանգ լինի և ընտրախախտումներ չարվեն», -տեղեկացնում է հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Պարոն Հոկտանյանը ընտրախախտում իրականացնելու նպաստավոր հանգամանք համարեց երկրում ընտրացուցակներում առկա մարդկանց բացակայությունը երկրից, ցնդող թանաքանյութը և մի հասցեում 10-ից ավել ընտրողի գրանցված լինելը

Իսկ ինչպե՞ս կծավալվեն հետընտրական գործընթացները, Լևոն Բարսեղյանը կապեց միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումը:

«Լավ կլիներ առանց լիրիկայի, թե ինքն է ընտրվել նախագահ , ապա դա այսօր ժողովուրդը պետք է տեսնի»,- ասաց Լևոն Բարսեղյանը: