Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էպոսագետ թեկնածուն հիվանդանոցում է

Քաղաքականություն
3eab2118cb2d8d507623ee373795ba30

ՀՀ Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը ընտրությունների վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն կներկայացնի վերջնական տվյալները։

«Ես այժմ ոչ մի բան չեմ կարող ասել, հիվանդանոցում եմ»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Սեդրակյանը։ Նա Միքայելյան հիվանդանոցում է՝ լյարդի հետ կապված խնդիրներով։

Ընտրությունների նախնական տվյալներով՝ Վարդան Սեդրակյանը հավաքել է 6203 ձայն կամ ձայների 0,42 %-ը։
Պարոն Սեդրակյանը ողջ քարոզարշավի ընթացքում նշում է, որ 81 տոկոս ձայն է հավաքելու, իսկ այսօր միայն նշեց.«Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ծաղրել են ողջ հայ ժողսովրդին»։
Իսկ ԿԸՀ-ն վեջնական արդյունքները կհրապարակի մինչեւ հաջորդ երկուշաբթի՛

Ըստ նախնական տվյալների՝ հաղթող է ճանաչվել Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։