Խորհուրդը դիմում է Ջավախքի ազգաբնակչությանը
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը.
Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այն է ` իշխող ՙՎրացական Երազանք՚ կոալիցիայի ակտիվիստների եւ ՙՄիացյալ Ազգային Շարժման՚ կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից կազմակերպված հանրահավաքները , Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը եւ առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը:
Խորհուրդը նաեւ դիմում է Ջավախքի ազգաբնակչությանը լինել կազմակերպված, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից: