Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանին՝ հավերժացեք

Քաղաքականություն
168ce3f55023c28325f49329c1801083

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությանը շտապել է շնորհավորել Սերժ Սարգսյանին։

«Հարգելի պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ՀՀ Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները ուշիուշով հետևում էին ընտրական գործընթացին և ֆիքսել են, որ չնայած որոշ մանր-մունր միջադեպերի, ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում և արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը:

Հարգելի պարոն Նախագահ, վստահ ենք, սակայն, որ այս ընտրությունները պետք է սկիզբ լինեն բարեփոխումների այն գործընթացին, որ հայտարարվել է Ձեր և Հայաստանի կառավարության կողմից՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման առումով: Մենք պատրաստ ենք աջակից լինել Ձեզ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության և սոցիալական արդարության հաստատման Ձեր պայքարում: Վստահ ենք նաև, որ առաջիկա 5 տարիները պետք է բեկումնային լինեն Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի լուծման համար: Դուք բացառիկ հնարավորություն ունեք այսօր հավերժանալ՝ դառնալով ողջ հայության Նախագահը»:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն