Նստացույց ԿԸՀ մոտ (տեսանյութ)
Տիգրան Մուկուչյանյն ու իր աշխատակիցները պետք է հեռանան ԿԸՀ-ից:
Նման պահանջով մի խումբ քաղաքացիները լուսացրել են ԿԸՀ-ի մոտ՝ նստացույց հայտարարելով:
Սարո Սարոյանը պնդում է, որ իրենց տվյալները ցույց են տալիս, որ «ԿԸՀ-ն թվանկարչությամբ է զբաղվում»։
Բողոքի ակցիայի մասնակիցները գտնում են, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալները մեկ անգամ եւս վկայում են, որ ԿԸՀ-ն հենց ի սկզբանե չպետք է գրանցեր Հանրապետակյան կուսակցության թեկնածուին:
«Դա ի սկզբանե հիմք է հանդիսանում կեղծարարությանը օլիգարխիան պահպանում է իր դիրքեռրը միայն ԿԸՀ-ի միջոցով» ,- նշում է ծրագրավորող Արթուր Ղազարյանը:
Ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները գտնում են, որ ԿԸՀՆ-ն անգործության է մատնված և չի իրականացնում իր լիազորությւոնենրը:
«Այս կառույցը պատասխանատու է բոլորի համար, նա պետական ինստիտուտ է, որը կազմակերպում է ընտրությունները եւ իշխանությունների հետ ընդհանրապես չպետք է կապ ունենա եւ պետք է ապահովի ազատ եւ արդար ընտրությունները; Բայց փաստացի նրանք վերարատադրում են իշխանություններին»,- ընդգծեց Կարեն Հարությունյանը:
ԿԸՀ-ի մոտ նստացույց սկսած քաղաքացիները մեկ նպատակ են հատապնդում:
«Ռեժիմը պետք է հասկանա, որ մեր հանրությունը արթուն է, իր ուշադրության կենտրոնում է պահում եւ պատրաստ է վիճակը վերահսկել»,- կարծում է Սարո Սարոյանը:
Իսկ ԿԸՀ-ից որեւէ կերպ չեն նկատում իրենց պատուհաների տակ նստացույց իրականցնող քաղաքացիենրին;
«Ուղղակի երեւի պատուհաններից մեկ երկու հոգի ընթերցել են պաստառը եւ վերջ»,- նշեց քաղաքացիներից Վահագն Մինասյանը: