Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կխոսի ժամը 15-ին

Քաղաքականություն
1fa18b3334857446584f9de86c97552c

Այսօր՝ ժամը 15-ին տեղի կունենա Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական առաքելության մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվելու է առաքելության նախնական հայտարարությունը:

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը հանդիսանում է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ նախաձեռնությունը:

Հայտարարությամբ հանդես են գալու ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Քարին Ուոլդսեթը, ԵԽ պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար՝ դեսպան Հայդի Թալիավինին:

Նշված համատեղ նախաձեռնության շնորհիվ Հայաստան են ժամանել 38 պետություն ներկայացնող 290 դիտորդներ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ 40 դիտորդներ և փորձագետներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ անդամ պետությունների կողմից գործուղված 200 կարճաժամկետ դիտորդներ, ինչպես նաև ԵԽԽՎ 24 խորհրդականներ և աշխատակազմի անդամներ և Եվրոպական խորհրդարանի 10 ներկայացուցիչներ: