Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը 129 ահազանգ է ստացել

Քաղաքականություն
82443399b2c9268f47b60966e008e7d7

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը.

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրվանից մինչև փետրվարի 18-ը Պաշտպանի 116 թեժ գծին ընտրությունների վերաբերյալ եղել է 63 ահազանգ։

Այսօր ժամը 8.00-ից մինչև 19.00-ն Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է 129 ահազանգ։ Առանձին դեպքերում թեժ գծի մասնագետները տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են դեպքի վայր։ Գրանցվել է արագ արձագանքման 29 դեպք։

Նշենք, որ Օմբուդսմենի աշխատակազմի 22 շարժակազմերն այսօր առավոտյան ժամը 8.00-ից շրջայցեր են կատարել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ իրականացնելով մշտադիտարկումներ տարբեր ընտրատեղամասերում։

Վաղն առավոտյան Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի ամփոփիչ տեղեկատվություն ահազանգերի վիճակագրության վերաբերյալ, որտեղ կներկայացվեն ավելի մանրամասն տվյալներ նախագահի ընտրությունների նախընտրական փուլի, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացքում տեղ գտած խնդիրների վերաբերյալ։