Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է «առեւանգել» վստահված անձանց (տեսանյութ)

Քաղաքականություն
d3fcc4bc1d854cf238c89ad3bb94de4f

Քաղաքացին Մանեի աչքի առաջ է կերել քվեաթերթիկը; Իրականում տեղի ունեցածը զվարճացրել է երիտասարդ աղջկան. «Կերավ իրա քվեաթերթիկը...Էդ էլ իրա բոյկոտն էր»:

Արթուր Մինասյանը Երեւանի 2/08 տեղամասում ընտրությունները բոյկոտել էր տեղամաս գալով եւ քվեաթերթիկն ուտելով: Նախագահի 7 թեկնածուներից հինգի վստահված անձինք ընդհանրապես այս տեղամաս չեն մտել։

«Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը ներկա ա, Սերժ Սարգսյանի վստահված անձը գնում գալիս ա, ուրիշ վստահված անձ չենք ունեցել»,- ասում է 2/08 ՏԸՀ նախագահ Արման Սիմոնյանը։

Երեւանի 2/07 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը միայնակ է դիտարկում ընտրությունների ընթացքը: Հանձնաժողովի նախագահը չգիտի, թե որտեղ են մյուսները

«Չկան, առավոտվանից չեն եկել, մինչեւ հիմա չկան»,- «Ա1+»-ին ասաց 2/07 ՏԸՀ նախագահ Արթուր Ավետիսյանը։

2/09 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը նստած է հանձնաժողովի անդամների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը զբոսնում է տեղամասում: Պարույր Հայրիկյանի վստահված անձը միայն մեկ ժամ 30 րոպե է մնացել

Ըստ 2/09 ՏԸՀ նախագահ Անահիտ Հովհաննիսյանի. «Գրանցված ա մատյանում, գալն ու գնալը»։

Ի դեպ, ժամը 17-ի դրությամբ Սերժ Սարգսյանի վստահված անձից բացի այլ թեկնածուների վստահված անձանց ներկայություն չի գրանցվել նաեւ 6-րդ ընտրատարածքի որոշ տեղամասերում: